Հայ-ադրբեջանական սահմանին սրման ռիսկեր դեռ մնում են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից անցած 6 ամիսների ընթացքում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից եռակողմ հայտարարության ընդունման արդյունքում իրավիճակի կարգավորման գործընթացում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Այս մասին ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք կազմակերպության կայքից:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը, միջազգային բանակցողների ջանքերը Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորումը վերսկսելու համար հիմք են ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում:
Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացմանը, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Մենք ողջունում ենք կողմերի ՝ պետական սահմանի անցկացման հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը: Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար:
Միևնույն ժամանակ, այնտեղ իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: