Հունիսի 15-ին Էրդողանը և Ալիևը Շուշիում բանակցություններ կվարեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:
Այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին ներկա կգտնվեն «Եվրո-2020»-ի առաջնությունում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։