Փոխհրաձգություն է տեղի ունեցել այսօր առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաքում. Սպանվել է երկու դատական կարգադրիչ. Կասկածյալը հայ է
Փոխհրաձգություն է տեղի ունեցել այսօր առավոտյան Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Սպանվել է երկու դատական կարգադրիչ։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Միջադեպի մասնակիցներից մի քանի անձ բերման է ենթարկվել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Զոհվածները ազգությամբ հայեր են՝ Ալբերտ Աղոզյան եւ Անդրանիկ Մաթեւոսյան։
Ըստ Vesti.ru-ի հաղորդման, ավտոտնակների կառուցման կոոպերատիվի տարածքում գտնվող բարաքները քանդելու կապակցությամբ ժամանած դատական կարգադրիչների վրա կրակ է բացել 61-ամյա «Գրանժ» ավտոտնակների կառուցման կոոպերատիվի համահիմնադիր Վարդան Քոչյանը: