Շվեդիայի հավաքականում կորոնովիրուսի հերթական դեպքն է գրանցվել
Շվեդիայի ազգային հավաքականում Covid-19-ի երկրորդ դեպքն է գրանցվել: Դեյան Կուլուշևսկիի՝ բացասական տեստից հետո բացասական է տեստի պատասխանը եղել նաև Մատիաս Սվանբերգի մոտ, հայտնում է Football Italia-ն:
Հունիսի 8-ին Կուլուշևսկին բժշկական անձնակազմին հայտնել է, որ իրեն լավ չի զգում: Խաղացողին տեստավորել են, պատասխանը բացասական է եղել, ինչից հետո «Յուվեի» կիսապաշտպանին մեկուսացրել են:
Մարզման ժամանակ իրեն վատ է զգացել Սվանբերգը: Խաղացողին մեկուսացրել են, իսկ տեստի պատասխանը բացասական է եղել:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին մեկնարկող ԵՎՐՈ-2020-ի շրջանակում Շվեդիան ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Իսպանիայի, Սլովակիայի ու Լեհաստանի ընտրանիների հետ: