ԱՄՆ-ում միանձնուհին յուրացրել է կաթոլիկ դպրոցին նվիրաբերված ավելի քան 800 000 դոլարն ու ծախսել ազարտային խաղերի վրա
ԱՄՆ-ում միանձնուհին խոստովանել է, որ յուրացրել է կաթոլիկ դպրոցին նվիրաբերված ավելի քան 800 հազար դոլարը և ծախսել գումարն ազարտային խաղերի վրա, հայտնում է NBC news-ը։
Լոս Անջելեսում բնակվող 79-ամյա Մերի Մարգարեթ Քրեփերը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման համար։
Դատախազության հաղորդած տվալների համաձայն՝ միանձնուհին խոստովանել է, որ ավելի քան 10 տարի նա 835 հազար դոլար նվիրատվություն, ուսման վարձ է յուրացրել Լոս Անջելեսում գտնվող կաթոլիկ դպրոցից։
Քրեփերը 28 տարի եղել է դպրոցի տնօրենը և վերահսկել է դպրոցի ֆինանսներն ու դպրոցի միանձնուհիների կենսական կարիքների բավարարման համար բացված խնայողական հաշիվը։ Միանձնուհին յուրացված գումարը ծախսել է վարկերի մարման և ազարտային խաղերի վրա։
Քրեփերը կարող է մինչև 40 տարվա ազատազրկման դատապարտվել։