«Մարսի վրա ձմերուկներ են հայտնաբերվել»․ The New York Times պարբերականի հոդվածը համացանցում իրարանցում է առաջացրել (լուսանկարներ)
Ամերիկյան The New York Times պարբերականի՝ նախօրեին հրապարակած հոդվածը, որի համաձայն՝ «Մարսի վրա ձմերուկներ են հայտնաբերվել», համացանցում մեծ իրարանցում է առաջացրել։
New York Post-ի հաղորդմամբ՝ «Ոստիկանությունը հայտնում է, որ Մարսի վրա ձմերուկի դաշտեր են հայտնաբերվել» վերտառությամբ հոդվածը, որն ավելի ուշ հեռացվել է պարբերականի կայքէջից, գրել է հոդվածագիր Ջո Շմոուն։
«ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) հրաժարվել է մեկնաբանել ձմերուկների առկայության մասին լուրերը, սակայն հաստատել է, որ կիվի ևս որսացել են»,- ասված է եղել տարօրինակ հոդվածում, որտեղ նաև նշված է եղել՝ «ոստիկանությունում հայտնում են՝ ձմերուկները շատ համեղ են եղել»։
Նշվում է, որ հոդվածը հրապարակվել է կեսգիշերին՝ և մեկ ժամ չանցած՝ հեռացվել է։ Ընդ որում, այժմ հոդվածի բովանդակությանը փոխարինել է «այս հոդվածը հրապարակվել է սխալմամբ» ծանուցումը։
The New York Times-ի մամուլի քարտուղարն ավելի ուշ մյուս ԶԼՄ-երի ներկայացուցիչներին հղած Էլեկտրոնային նամակում հայտնել է, որ «թեստավորման համար նախատեսված կեղծ հոդվածն իրենց կայքում սխալմամբ է հրապարակվել»։