Բայդենը Կոնգրեսի պալատներին հայտնել է, թե որքան է կազմում ԱՄՆ սահմաններից դուրս հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ամերիկյան զորքերի թիվը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին, ըստ օրենսդրության, տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն արտերկրում շարունակում են հակաահաբեկչական գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն», «Ալ-Քաիդա» խմբավորումների, «Թալիբան» շարժման դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթի՝ նշված խմբավորումների դեմ Միացյալ Նահանգների զինված ուժեր տարբեր ստորաբաժանումներ պայքարում են Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում և Նիգերում: Ընդ որում, Հորդանանում ամերիկյան կոնտինգենտի թիվը կազմում է է 2976, Լիբանանում՝ 83, Նիգերում՝ 808, իսկ մյուս երկրների վերաբերյալ տվյալները ներկայացված չեն:
Բայդենը ԱՄՆ Կոնգրեսի պալատներին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան զորքերի թիվը հասնում է 2742-ի, իսկ նրանց առաքելությունն է «պաշտպանել ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում Իրանի և վերջինի կողմից հովանավորվող խմբավորումների կողմից հնարավոր թշնամական գործողություններից»:
Բացի այդ, ըստ նույն փաստաթղթի՝ ամերիկյան զորքերը ներգրավված են նաև խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես՝ Եգիպտոսում՝ Սինայի թերակղզի հատվածում (379 զինվորական) և Կոսովոյում (707), աջակցում են Ֆիլիպինին ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև՝ տեղակայված են Գուանտանամոյի ռազմածովային ռազմաբազայում: