«Բարի գալուստ, մեր երկրորդ հրաշք». ծնվել է Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի երկրորդ երեխան (Լուսանկարներ)
Ծնվել է Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի երկրորդ երեխան։ Ընտանիքում համալրման մասին լուրը հայտնել է Հռիփսիմեն՝ Ինստագրամյան էջում հրապարակելով փոքրիկի հետ առաջին լուսանկարը։
«Բարի գալուստ, մեր երկրորդ հրաշք։ 08․12․2021»,- գրել է երիտասարդ մայրիկը։ Նույն լուսանկարը հրապարակել է նաեւ Մարտին Մկրտչյանն ու գրել․ «Բարի գալուստ մեր ընտանիք»։
Զույգն առայժմ չի հայտնել, թե ինչ անուն է ընտրել փոքրիկի համար։ Օրեր առաջ Հռիփսիմեն հայտնել էր, որ իրենք որդի են ունենալու՝ ցույց տալով, թե ինչպես են պարզել փոքրիկի սեռը։ «Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»,- տեսանյութը մակագրել էր Հռիփսիմեն: