ԱԳ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է տիրում․ աշխատակիցները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Արա Այվազյանի միջոցով. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո նախարարությունում ուղղակի քաոս է տիրում, իսկ աշխատակիցները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:
Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարարները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնապես ազատվեցին զբաղեցրած պաշտոնից, նախարարության այդ քաոսային վիճակն էլ ավելի է սրվելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։