«Ռոման» պատրաստ է վաճառել 15 ֆուտբոլիստի
«Ռոման» սկսել է կազմի փոփոխության գործընթացը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ ֆինանսական խնդիրների պատճառով ակումբը պատրաստ է վաճառել մոտ 15 խաղացողի: Ցուցակում ընդգրկվածների թվում են Ալեսանդրո Ֆլորենցին, Ռոբին Օլսենը, Սթիվեն Նզոնզին, Ջասթին Կլյուվերտը և Սենգիզ Ունդերը, ովքեր անցած մրցաշրջանն անցկացրել են վարձավճարով այլ թիմում:
Նշվում է նաև Խավիեր Պաստորեի, Դավիդե Սանտոնի, Ֆեդերիկո Ֆազիոյի, Պաու Լոպեսի, Կառլես Պերեսի և Ամադո Դիավարայի անունները:
Աղբյուր ArmSport.am