Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է շախմատի Superbet Chess Classic մրցաշարը: Կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
4-րդ տուրում ևս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Այս անգամ հայ գրոսմայստերը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Կոնստանտին Լուպուլեսկու, Շախրիյար Մամեդյարով-Թեյմուր Ռաջաբով պարտիաները: Ալեքսանդր Գրիշչուկը պարտության մատնեց Բոգդան-Դանիել Դյակին, իսկ Ուեսլի Սոն՝ Ֆաբիանո Կարուանային:
4 տուրից հետո Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-րդից 8-րդ հորիզոնականները: 2,5-ական միավորով առաջատարներն են Ուեսլի Սոն և Ալեքսանդր Գրիշչուկը:
Աղբյուր ArmSport.am