ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, փոխանցում է minval.az-ը։
«Սահմանագծումը շատ կարևոր է: Դա բոլորին օգուտ կբերի: Այս գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Բոլորս պետք է մտահոգված լինենք իրավիճակի վատթարացման հավանականությամբ:
Մենք երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ լուծել այս հարցը, ինչպես նաև վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներքո»,-ասել է Ռիկերը։