Goal.com կայքն անդրադարձել է 18-ամյա հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հաջողություններին (լուսանկարներ)
Goal.com կայքն անդրադարձել է հայազգի 18-ամյա ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի հաջողություններին, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։
Նշվում է՝ 18-ամյա կիսապաշտպանը 2021 թվականի ընթացքում մեծ կարեիրային վերելք է ունեցել, ինչով նա վաստակել է իր առաջին ուղեգիրը «Եվրո-2020»-ին ընդառաջ:
Լրատվամիջոցը, հիշեցնելով Զախարյանի անցած ճանապարհը, մանրամասնում է՝ 2020-ի վերջին ամիսներին Զախարյանը դեռ խաղացել է Մոսկվայի «Դինամոյի» պահեստային թիմում՝ ամսական աշխատելով մոտ 430 դոլար։ Սակայն, կարճ ժամանակ անց նա հաջողությունների տարափ է գրանցել՝ այդպիսով դառնալով «մոգ, որը փոթորկել է Ռուսաստանը»։
Չնայած «Դինամոյի» կազմում ընդամենը 10 հանդիպմանը, ակումբի երկրպագուները մայիսին կայացած առցանց քվեարկության արդյունքում նրան ընտրել են որպես մրցաշրջանի լավագույն խաղացող:
Իր առաջին 11 խաղում Զախարյանը խփել է երեք գոլ և կատարել 5 գոլային փոխանցում, ինչը, լրատվամիջոցի հավաստիացմամբ, ֆենոմենալ արդյունք է 17-ամյա տղայի համար։