Եվրո-2020-ում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա ԱՊԼ-ն
Եվրո-2020-ում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա ԱՊԼ-ն․ մրցաշարում, որը կմեկնարկի հունիսի 11-ին, Անգլիայի Պրեմիր լիգան կունենա 118 ներկայացուցիչ։
Այդ ցուցանիշով երկրորդ լիգան Բունդեսլիգան է, որի ակումբների ներկայացուցիչների քանակը կազմում է 90 ֆուտբոլիստ։
Լավագույն հնգյակում են նաև Ա Սերիան՝ 70 մասնակից, Լա Լիգան՝ 39 մասնակից և Ռուսաստանի Պրեմիեր Լիգան՝ 32 մասնակից։