Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հաղորդավար Կրյուկը և խաղի մագիստրոս Կոզլովը պետական մեդալներ կստանան (լուսանկար)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի վարող Բորիս Կրյուկին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԶԼՄ-ների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների բեղուն գործունեության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրել «Игра-ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Բորիս Ալեքսանդրի Կրյուկին»,-ասված է հրամանագրում:
Բացի այդ, պարգևատրվել է նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս, «Բյուրեղապակյա բու» մրցանակի եռակի և «Ադամանդե բու» մրցանակի դափնեկիր Անդրեյ Կոզլովը: