Հունվարից ի վեր տեսադաշտից անհետացած Մոնակոյի իշխանուհի Շառլենը վերամիավորվել է ընտանիքի հետ (լուսանկարներ)
Մոնակոյի իշխանուհի Շառլենը, որը հունվարից ի վեր ո՛չ միայնակ, ո՛չ ամուսնու հետ չի երևացել հանրությանը, ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարնեն արվել են Հարավային Աֆրիկայի սաֆարիներից մեկում: Դրանցում պատկերված են իշխանուհին, նրա ամուսինը՝ Մոնակոյի իշխան Ալբերը, նրանց երկու երեխաներն ու մյուս բարեկամները:
Աղբյուրը մանրամասնում է, որ 43-ամյա Շառլենը մարտից գտնվում է Հարավային Աֆրիկայում և հիվանդության պատճառով նրան արգելված է վերադառնալ Մոնակո: Ուստի ամուսինն ու երեխաները գնացել են նրա մոտ:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաև իշխանուհու արտասովոր սանրվածքի վրա՝ չբացառելով, որ դա կարող է կապված լինել ընտանեկան խնդիրների հետ: Նշվում է, որ հունվարից ամուսիններին միասին չեն տեսել, իսկ Սուրբ Զատկին իշխանուհին ընտանեկան լուսանկար չի հրապարակել:
Հայտնի է, որ նրանց ընտանիքում այժմ բարդ ժամանակահատված է, քանի որ Մոնակոյի իշխանից իր դստեր համար հայրության ճանաչում է պահանջում մի բրազիլուհի, որի պնդմմաբ՝ ինքը 2005-ին աղջիկ է ունեցել Ալբերից: Սա բավական ցավոտ հարց է իշխանուհի Շառլենի համար, քանի որ եթե պարզվի, որ երեխան իսկապես իր ամուսնունն է, ապա կստացվի, որ Մոնակոյի իշխանը նրան դավաճանել է. հայտնի է, որ իշխանն ու Շառլենը սկսել են հանդիպել 2000-ականների սկզբից: