Թուրքիան Ուկրաինային առաջարկում է գնել սեփական արտադրության Korkut ինքնագնաց զենիթային համակարգերը (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքական Aselsan ընկերությունը ցանկանում է Ուկրաինային առաջարկել իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը: Դա Korkut անվամբ ինքնագնաց զենիթային համակարգ է, որը մշակվել է ՆԱՏՕ-ի չափանիշների համապատասխանությամբ, գրում է Defense Express-ը:
Ընկերությունն ընդգծում է, որ դրանց մշակումը փորձարկվել է և համապատասխանում է օպերատիվ և մարտավարական բոլոր պահանջներին:
Korkut-ը նախատեսված է շարժական ստորաբաժանումների, ինչպես նաև ստացիոնար ռազմաբազաների հակաօդային պաշտպանության համար:
Այն համալրված է 4 կիլոմետր հեռահարությամբ 35 մմ տրամաչափի կրկնակի թնդանոթով: Մեկ րոպեի ընթացքում կրակոցների արագությունը 1100 է: Անհրաժեշտության դեպքում համալիրը կարող է համալրվել Stinger կամ այլ համակարգով:
Korkut-ի ձեռքբերման հարցը պետք է քննարկվի հաջորդ շաբաթ Կիևում անցկացվելիք «Զենք և անվտանգություն» ցուցահանդեսում: