Սպիտակ տունը հայտարարել է, որ Կիևը սխալ է մեկնաբանել Բայդենի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսքերը
Կիևը սխալ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսքերը: Այս մասին Axios-ին հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Ինչպես պարզաբանել է պորտալը, Սպիտակ տունը և Ուկրաինայի կառավարությունն «ի սկզբանե հակասական հայտարարություններ են հրապարակել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների՝ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ»:
Ըստ Կիևի հայտարարության՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը «ընդգծել է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման կարևորությունը»։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ «ուկրաինական կողմը սխալ է մեկնաբանել Բայդենի խոսքը և ավելի ուշ խմբագրել է այն»։
Խմբագրված տարբերակում, մասնավորապես, ասվում է․ «Բայդենի հետ զրույցում Զելենսկին ընդգծել է ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման կարևորությունը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկիի հետ։