Մուսուլմանական գլխաշորը՝ որպես «ժողովրդավարության» խորհրդանիշ
Թուրքիայում պետական հիմնարկներում աշխատողներին թույլ են տվել կրել մուսուլմանական գլխաշորեր: Այս օրենքն ուժի մեջ է մտել այս երեքշաբթի օրը: Գլխաշոր կրելու թուլտվության առաջարկը ներկայացրել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բազմաթիվ կանայք այս որոշումն ուրախությամբ են ընդունել, նրանց կարծիքով գլխաշոր կրելու արգելքը ոտնահարում էր իրենց իրավունքները: Իսկ այլ կանայք դժգոհել էին այս օրենքի ընդունման համար, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես պետական հիմնարկների աշխատողները կարող են աշխատել գլխաշորով և մեղադրել են կառավարությանը, որ նրանք փորձում են իսլամականացնել երկիրը: