Կանադայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել մահմեդական ընտանիքի
Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում մեքենայի վարորդը դիտավորյալ հարվածել է մահմեդական ընտանիքի: Դեպքի պատճառով չորս մարդ է զոհվել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Նախարարության տվյալներով՝ մեքենան հարվածել է հինգ հոգանոց ընտանիքի, տուժածներից մեկը տեղում մահացել է, երեքը մահացել են հիվանդանոցում: Միայն 10 տարեկան երեխային է հաջողվել ողջ մնալ:
«Մենք կարծում ենք, որ դա կանխամտածված գործողություն էր, զոհերի վրա հարձակումը պայմանավորված էր նրանց մահմեդական լինելու փաստով», - ասել է քաղաքի ոստիկանության պետը:
Քաղաքապետի հրամանով հայտարարվել է եռօրյա սուգ: Բացի այդ, կանադական քաղաքում դրոշներ են իջեցվել: Կասկածյալը ձերբակալվել է, պարզվել է, որ նա 20-ամյա երիտասարդ է: Նա կալանավորված է, իսկ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: