Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է...

Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։

Ընդ որում, ամենակարևոր արձանագրումներից մեկը, ինչն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային օրակարգում, այն է, որ իրենց համար անընդունելի է հակամարտության ուժային լուծումը։ Եվ այս դրույթն ամփոփված էր հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու վերաբերյալ սկզբունքի շրջանակներում։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ Արցախի նկատմամբ ուժի կիրառման դիմել ու դրա արդյունքում հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրել։ Խոսելով այս մասին՝ մուտք ենք գործում մի դաշտ, որտեղ արտացոլվում են հայկական կողմի սխալներն ու բացթողումները նախևառաջ դիվանագիտական հարթության մեջ, իսկ ապագայի հետ կապված մեր ռազմավարությունը կազմելու գործում բազմակողմանի ու խորը վերլուծության կարիք կա։

Առաջին հերթին՝ նկատի ունենանք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Եվ պատահական չէր, որ նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը տեղ էր գտել միջնորդների հայտարարություններում, որպեսզի բացառվի հնարավոր էսկալացիան, ու հակամարտությունը կարգավորվեր միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։ Իսկ երբ արդեն հետագայում այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդդիմադիրների բուռն քննադատություններից հետո որոշեց հիշել այդ պայմանավորվածությունների մասին, արդեն բանակցությունների գնացքը գնացել էր։ Այդպիսով, Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում անարգել ագրեսիայի դիմելու համար։ Միևնույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, անտեսեց Ադրբեջանի կողմից եկող ռազմական սպառնալիքը։ Մինչ Ադրբեջանը իր բոլոր հնարավորություններով պատերազմի էր պատրաստվում, Հայաստանի ղեկավարությունը մեր հասարակությանը նախապատրաստում էր խաղաղության և կեղծ խաղաղասիրության քարոզ էր նախաձեռնում՝ բթացնելով արտաքին վտանգի նկատմամբ զգոնությունը։

Այնինչ, պետք էր ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն աշխատանքներ տանել հանրության շրջանում, այլև դաշնակիցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկել։ Բայց հեռանկարային առումով մեկը մյուսի հետևից ոչ կշռադատված (չհասկանալով, թե դիտավորյալ, այլ քննարկման հարց է) քայլերի արդյունքում Փաշինյանը խաթարեց Հայաստանի հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ ու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գործ հարուցելով, հեղինակազրկեց անվտանգային այդ կառույցը։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն իր հախուռն գործելակերպով առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության աչքում լեգիտիմացնի իր ռազմական ագրեսիան։ Արդյոք պատահակա՞ն էր, որ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդ երկրները նրա գործողությունները դատապարտող որևէ հայտարարությամբ կամ կոչով հանդես չեկան, միանշանակ՝ ոչ:

Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։ Դրանով Փաշինյանը փաստացի ընդունում էր, որ նախքան ռազմական դաշտում պարտվելն ինքը խոշոր պարտություն է կրել դիվանագիտության դաշտում՝ թույլ տալով հակառակորդին անարգել դիմել զենքի ուժին։ Դա էլ քիչ չէ, հիմա Փաշինյանը իներցիայով հակառակորդին զիջումներ է կատարում մեկը մյուսի հետևից։ Ի դեպ, այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները Փաշինյանի իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արտաքին ուժերն իրենց թույլ չեն տալիս պատերազմ սանձազերծել և փակ դռների հետևում ճնշում են գործադրում իրենց վրա, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Այստեղ հարկ է հիշել 2018 թ. մայիսի 28-ին Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթի այն հատվածը, թե մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ ՈՐՈՇԵՆՔ հաղթել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը բավական ջանք չի գործադրել հակառակորդին հաղթելու ուղղությամբ, կամ, իր իսկ խոսքերով ասած, հաղթելու որոշում չենք ունեցել։ Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իշխանափոխությունից հետոն... Իսկ հիմա Փաշինյանը ասոցացվում է պարտության հետ, նա այդ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն է, նա կապիտուլ յացիայի սիմվոլն է, և երկրի ապագան կապել նրա հետ նշանակում է նոր կապիտուլ յացիայի ենթարկել երկիրը։ Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan