Ուկրաինայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ
Ուկրաինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 4 անպատասխան գնդակ է ուղարկել Կիպրոսի ընտրանու դարպասը:
Ուկրաինացիների կազմում 37-րդ րոպեին հաշիվը բացել է Անդրեյ Յարմոլենկոն: Առաջին կեսի վերջին րոպեին Ալեքսանդր Զինչենկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 59-րդ րոպեին Յերեմչուկը հաշիվը դարձրել է 3:0, իսկ 6 րոպե անց Յարմոլենկոն խփելով այս խաղում իր 2-րդ գոլը՝ ձևակերպել է խաղի վերջնահաշիվը:
Աղբյուր ArmSport.am