Զենիթը հետաքրքրված է Վիդալի ծառայություններով
«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում: Չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: Այս մասին հայտնում է InterLive-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է թեթևացնել աշխատավարձերի հետ կապված ծանրաբեռնվածությունը, այդ իսկ պատճառով պատրաստ է վաճառել Վիդալին, որն ըստ ԶԼՄ-ների տարեկան 8 մլն եվրո է ստանում:
Ավելի վաղ Ագուերոյի ծառայություններով հետաքրքրած էր մեքսիկական «Ամերիկա» ակումբը, բայց ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Եվրոպայում և խաղալ Չեմպիոնների լիգայում: 34-ամյա չիլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Մարսելը»:
Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանում Վիդալը «Ինտերի» կազմում 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: