«Արսենալի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոմա» տեղափոխվելուն, հաղորդում է Goal.com-ը։
Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 28–ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի ծառայություններով։
Հռոմեական ակումբն արդեն համաձայնության է հասել Գրանիտ Ջակայի հետ չորս տարվա պայմանագրի հարցում։ Այժմ ընթանում են «Ռոմայի» եւ «Արսենալի» բանակցությունները տրանսֆերի գնի վերաբերյալ։
«Ռոման» առաջարկել է 17 միլիոն եվրո, «Արսենալը» ցանկանում է ստանալ 23 միլիոն եվրո։
Գրանիտ Ջական «Արսենալ» է տեղափոխվել 2016–ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։