«Լիվերպուլի» նոր համազգեստը (Լուսանկարներ)
Անգլիական «Լիվերպուլի» պահեստային համազգեստը հաջորդ մրցաշրջանում կլինի դեղին, հաղորդում է Footyheadlines–ը՝ ներկայացնելով լուսանկար։
«Լիվերպուլի» տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։
Անգլիայի ավարտված առաջնությունում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը գրավել է երրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։