Սերենա Ուիլյամսը դուրս մնաց Ռոլան Գարոսի հետագա պայքարից
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս մնաց Ֆրանսիայի բաց առաջնության հետագա պայքարից:
«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի` Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի 4-դր շրջանում Ուիլյամսը մրցում էր ղազախ Ելենա Ռիբակինայի հետ: 1 ժամ 19 րոպե ձգված մրցախաղում Ռիբակինան հաղթեց երկու սեթում` 3:6, 5:7 հաշվով:
Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: «Ռոլան Գարոսը» կեզրափակվի հունիսի 13-ին: