Ֆլորիդայում ավարտական երեկոյին հաջորդած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկար)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանում ավարտական երեկոյից անմիջապես հետո տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել․ կան բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է ABC News-ը։
Հրաձգությունը տեղի է ունեցել ամսի 7-ին՝ ժամը 2-ի սահմաններում՝ Քենդալում համայնքում տեղի ունեցած ավարտական երեկույթից հետո, երբ երեկույթի մասնակիցները տեղական ռեստորաններից մեկից հեռանալիս են եղել։
Մայամի Դեյդի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդի Ռամիրեսի խոսքով՝ դեռևս անհայտ անձը հրաձգությունն իրականացրել է ռեստորանի մոտ կայանված մեքենայից։
Զոհերի թվում են՝ 2 տղամարդ և 1 կին, ևս 6-ը՝ երեք կին և երեք տղամարդ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ հրաձգությունը հետևել է մեկ շաբաթ առաջ միևնույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ հրաձգությանը, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ, ևս 20-ը վիրավորվել էին։