NASA-ն պատրաստվում է 2 նոր ռոբոտացված առաքելություն իրականացնել Վեներայում
NASA-ն վերադառնում է դեպի Վեներա՝ մեր մոտակա, սակայն, ըստ ամենայնի, ամենաթերագնահատված հարեւանն ուրիշ աշխարհները տասնամյակներ շարունակ ուսումնասիրելուց հետո, գրում է СВС-ն:
Տիեզերական գործակալության նոր ադմինիստրատոր Բիլ Նելսոնը հայտարարել է ռոբոտների երկու նոր թռիչքների մասին դեպի Արեւային համակարգի ամենաթեժ մոլորակ: «Այդ երկու առաքելություններն ուղղված են հասկանալուն՝ ինչպես է Վեներան վերածվել դժոխային աշխարհի, որն ունակ է հալեցնել կապարն իր մակերեւույթին»,-ասել է Նելսոնը:
DaVinci Plus անունով մեկ առաքելությունը կվերլուծի Վեներայի ամպային մթնոլորտը՝ փորձելով պարզել՝ եղե՞լ է երբեւէ մոլորակում օվկիանոս եւ կարո՞ղ էր արդյոք այն բնակելի լինել: Փոքր տիեզերանավը կներթափանցի մթնոլորտ, որպեսզի չափի գազերի ճնշումը:
Veritas անունով մյուս առաքելությունը կփնտրի երկրաբանական պատմությունը՝ քարտեզի վրա ավելացնելով մոլորակի քարքարոտ մակերեւույթը: Դա կլինի ԱՄՆ-ի՝ դեպի Վեներա առաջին առաքելությունը՝ սկսած 1978 թվականից: