Արյունոտ ավարտական երեկո. կա երեք զոհ, հինգ վիրավոր
Երեք մարդ է զոհվել, եւս հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենդալ քաղաքում ավարտական երեկոյի ժամանակ: Այդ մասին հայտնում է Մայամի Դեյդ ոստիկանության վարչությունը, հաղորդում է NBC-ն:
Ավարտական երեկոն ավարտին էր մոտենում տեղի առեւտրի կենտրոնում, երբ երկու ավտոմեքենա՝ Chevy Malibu եւ Toyota Camry, մուտք են գործել կայանատեղի ու սկսել են կրակել բազմության ուղղությամբ, հայտնել է Մայամի Դեյդ ոստիկանության բաժնի ղեկավար Ֆրեդի Ռամիրեսը:
Ռամիրեսի խոսքով՝ հրազենային վիրավորում ստացած հինգ մարդու վիճակը գնահատվում է կայուն: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: