Իրանը կորցնում է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը վճարները չկատարելու պատճառով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այս շաբաթ հայտարարել է, որ Իրանը կկորցնի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքը, եթե չկատարի իր վճարները կազմակերպության օպերատիվ բյուջեում, հաղորդում է Fox News-ը:
Գուտաիշը ԳՎ նախագահ Վոլկան Բոզքիրին ուղղված նամակում հայտարարել է, որ թեոկրատիկ ռեժիմը՝ ներառյալ ՀԱՀ-ն ու Սոմալին, ունեն պարտքեր: Իրանը չի կարող քվեարկել՝ չնայած նախորդ բանաձեւը թույլ է տվել որոշ երկրներին, այդ թվում՝ Սոմալիին, շարունակել քվեարկությունը նախկին տարբերակով, որը կավարտվի սեպտեմբերին:
Իրանը պետք է վճարի 16 251 298 դոլար, որպեսզի վերականգնի ձայնի իր իրավունքը, մինչդեռ Սոմալին ունի 1 443 640, իսկ ՀԱՀ-ը՝ 29 395 դոլարի չափով պարտք:
ՄԱԿ-ի կանոնադրությունը ենթադրում է, որ անդամները, որոնց պարտքը հավասար է կամ գերազանցում է վերջին երկու տարվա ներդրումների չափը, կորցնում են ձայնի իրավունքը, սակայն Գլխավոր Վեհաժողովը որոշել է վերահսկել երկրների պարտքերը, եւ թույլ տալ նրանց շարունակել քվեարկությունը: