Դե Լիխտը վնասվածք է ստացել
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտնել է, որ «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը վնասվածք է ստացել ազգային թիմի մարզման ժամանակ: Ֆուտբոլիստը ժամանակից շուտ լքել է մարզումը:
«Նա աճուկի շրջանում ցավեր ունի, այդ իսկ պատճառով չցանկացավ ռիսկի դիմել: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Պետք է այլ ֆուտբոլիստներ պատրաստ լինեն: Անկասկած, մենք ևս ռիսկի չենք դիմի»,- ասել է դե Բուրը:
Նիդերլանդների հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջիկա առաջնությանը:
Աղբյուր ArmSport.am