Բորիս Ջոնսոնը կոչ է արել G7-ին պատվաստել ամբողջ աշխարհին մինչեւ հաջորդ տարվա ավարտը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել «մեծ յոթյակի» երկրների առաջնորդներին առաջիկա գագաթնաժողովի ժամանակ պարտավորություն ստանձնել ամբողջ աշխարհին մինչեւ 2022 թվականի ավարտը պատրաստելու համար, գրում է ВВС-ն:
Նրա խոսքով՝ նա կխնդրի իր գործընկրեներին ընդունել հետպատերազմյան դարաշրջանի ամենախոշոր մարտահրավերը՝ պատվաստելով ամբողջ աշխարհին մինչեւ հաջորդ տարվա վերջ: «Ես կոչ եմ անում G7-ի իմ գործընկեր առաջնորդներին միանալ մեզ այդ սարսափելի համավարակին վերջ տալու համար, եւ խոստանում եմ, որ մենք թույլ չենք տա, որ կորոնավիրուսի հասցրած վնասը կրկնվի»,-ասել է նա:
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Ճապոնիան հայտարարել են, թե որքան դեղաչափ նրանք կնվիրաբերեն Covax պատվաստանյութերի համաշխարհային ծրագրին: Սակայն Մեծ Բրիտանիան ու Կանադան դեռեւս չեն հրապարակել իրենց նախատեսվող ներդրումների չափը:
ԱՄՆ-ն խոստացել է նվիրաբերել 80 միլիոն դեղաչափ առավել աղքատ երկրներին, մինչդեռ G7-ի մյուս երկրներն առաջարկել են շատ ավելի պակաս: Արշավի մասնակիցները հիասթափվել էին, որ Մեծ Բրիտանիան չի նշել՝ որքան է խոստանում, սակայն BBC Global Health-ի տվյալներով՝ վարչապետը կհայտարարի այդ մասին գագաթնաժողովի ժամանակ: