Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել Արևմտյան Բալկանների երկրներին ընդունել ԵՄ
Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին, Funke լրատվականին տված հարցազրույցում կոչ է արել ընդունել արևմտաբալկանյան երկրներին Եվրամիություն՝ նշելով, որ ԵՄ-ի նման ընդլայնումը «դրական նախագիծ կլինի խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ընդլայնումը կարող է հսկայական օգուտներ ունենալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար, քանի որ դա կօգնի ապահովել կայուն, բարեկեցիկ և խաղաղ աշխարհամաս»,-ասել է Սասոլին:
Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով` ԵՄ-ում արևմտաբալկանյան պետությունների ընդգրկման արագությունը կախված է նրանից, թե ինչքանով են այդ երկրները համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին: «Բարեփոխումներն այս երկրներից յուրաքանչյուրում դեռ պետք է ավարտվեն»,- նշել է Սասոլին:
ԵՄ անդամակցության թեկնածու արևմտաբալկանյան երկրներն են Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան և Մոնտենեգրոն: