ԱԱ–2030. Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ հայտ կներկայացնեն
Իսպանիան ու Պորտուգալիան 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն, հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ֆուտբոլային ասոցիացիաների նախագահներ Ռուիս Ռուբիալեսը եւ Ֆերնանդու Սոարեշը Մադրիդում կնքել են համաձայնագիր ԱԱ–2030–ի համատեղ կազմակերպման մտադրության եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա հայտ ներկայացնելու մասին։
Իսպանիայի եւ Պորտուգալիայի կառավարության ղեկավարների ստորագրությամբ հաստատվել է նախաձեռնությանը պետական աջակցություն ունենալու մասին։
Հիշեցնենք, որ 2022թ. աշխարհի առաջնությունը կանցկացնի Քաթարում, 2026թ. աշխարհի առաջնությունը՝ ԱՄՆ–ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։