Քաթարում 2022 թ. կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության կազմակերպական աշխատանքները 95%-ով ավարտվել են
Քաթարում 2022 թ. կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության կազմակերպական աշխատանքները 95%-ով ավարտվել են, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի ֆինանսների նախարարի տեղակալ Սաուդ բեն Աբդուլլա ալ-Աթթիան Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանում РБК-ին տված հարցազրույցում:
«Դուք զարմացած կմնաք ամեն դեպքում՝ մենք վերջացրել ենք կառուցման և նախապատրաստական աշխատանքները մոտ 95%-ով: Ինչ վերաբերում է մարզական հանդիպումների անցկացման մարզադաշտերին, ապա այս աշխատանքները ևս ավարտական փուլում են: Մենք գործնականում ավարտել են մարզադաշտերի շուրջ քաղաքի կառուցումը նաև: Իհարկե, համավարակի մի շարք ոլորտների վրա է բացասաբար ազդել: Իհարկե, կորոնավիրուսը շատ ոլորտների վրա է բացասաբար ազդել, բայց մեր ռազմավարակա որոշումների և քաղաքականության տեսանկյունից ամեն բան արել ենք, որպեսզի մեկնարկած ծրագրերը ժամանակին ավարտվեն»,- ասել է քաթարցի պաշտոնյան:
Ֆուտբոլի Աշխարհի գալիք առաջնությունն անցկացվելու է 2022 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: