ԱՄՆ օդուժը հույս է հայտնել առաջին գերձայնային սպառազինությունն ստանալ 2022-2023 թվականներին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հույս ունի իր զինանոցում գերձայնային սպառազինություն ունենալ 2022-2023 թվականներին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ղեկավար, գեներալ Առնոլդ Բանչը:
Վերջինս մասնավորեցրել է, որ խոսքն արագ արձագանքման ավիացիոն գերձայնային հրթիռների մասին է, որոնք պետք է արտադրվեն ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրով:
«Հույս ունենք, որ օպերատիվ մարտական պատրաստվածության նախնական մակարդակի հասած գերձայնային սպառազինում ստանալ 2022 թվականին կամ 2023 թվականի սկզբին»,- ասել է ամերիկացի հրամանատարը:
Նրա խոսքով՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մի քանի զենք ձեռք բերել գնման միջոցով: