Արքայազն Հարին և Սասեքսի դքսուհին իրենց դստերը պատրաստվում են անվանել ի պատիվ Էլիզաբեթ 2-րդի․ The Sun (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ապագա երեխան թագուհի Էլիզաբեթ 2-րդի առաջին ծոռն է, որը կծնվի Միացյալ Նահանգներում, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը և հավելում, որ հակառակ նրան, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին թագավորական ընտանիքից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա են, սակայն մտադիր են իրենց դստերն անվանակոչելով` հարգանքի տուրք մատուցել թագուհուն։
Աղբյուրներից մեկի պնդմամբ` զույգը քննարկում է դստերը Լիլի անվանելու հարցը, ինչը հաճելի կլինի թագուհու համար, քանի որ մանկության տարիներին նրան անվանել են «Լիլիբեթ»։ Բացի այդ, այդ անունը միշտ եղել է արքայազն Հարիի ամենասիրելի անունը։ Հայտնի է, որ 2018 թվականին կայացած արքայական հարսանիքի ժամանակ Սասեքսի դքսուհու հարսնաքույրերի ծաղկեփնջերում առկա է եղել խոլորձ (Lilly) ծաղիկ։
Ապրիլին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսնու՝ Էդինբուրքի նախկին դուքս, արքայազն Ֆիլիպի մահից հետո, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ զույգն ապագա փոքրիկին պատրաստվում է որպես 2-րդ անուն անվանակոչել Ֆիլիպպա՝ ի պատիվ արքայազնի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային։
«Մենք կարող ենք հաստատել, որ Արչին ավագ եղբայր է դառնալու։ Դուքսն ու դքսուհին չափազանց ուրախ են»,- հատնել էր ներկայացուցիչը։ 37 տարի առաջ միևնույն օրը արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան հայտարարել էին, որ սպասում են իրենց երկրորդ երեխային՝ արքայազն Հարիին: