«Ռուսաստանը կա, եղել է և կլինի․ ԱՄՆ-ն պետք է համակերպվի դրա հետ»․ Պուտին
Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես և ԱՄՆ-ն․ դրա հետ պետք է համակերպվել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք չենք ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցրել ներկայիս վիճակին։ Մենք երբևէ պատժամիջոցներ սահմանե՞լ են Միացյալ Նահանգների դեմ։ Հենց ԱՄՆ-ն է մեր դեմ պատժամիջոցներ սահմանել և շարունակում է յուրաքանչյուր պատրվակի դեպքում և առանց որևէ պատճառի սահմանել։ Թեև պատճառը մեկն է՝ մեր գոյությունը։ Բայց դուք պետք է համակերպվեք դրա հետ։ Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես կա և կլինի Միացյալ Նահանգները, որն աշխարհում կարևոր դեր է խաղում։ Ես շատ կցանկանայի, որ այդ երկիրը կայունացնող դեր խաղար»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նիստում հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ իր հանդիպումը «կառուցողական կլինի»։