Թրամփի դուստրը նշանադրությունից հետո առաջին անգամ մասնակցել է բարեգործական միջոցառմանը՝ ցուցադրելով 1,2 մլն դոլար արժողությամբ 13 կարատանոց ադամանդե մատանին (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Թիֆանի Թրամփը և նրա փեսացուն՝ Մայքլ Բուլոսը, հունվարին իրենց նշանադրությունից հետո առաջին անգամ միասին մասնակցել են Haute Living բարեգործական միջոցառմանը, հաղորդում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը, աս տարեսկզբին Ֆլորիդա նահանգ տեղափոխված զույգը հինգշաբթի կայացած միջոցառմանը երջանիկ տեսք է ունեցել։
27-ամյա Թիֆանի Թրամփը, որը կրել է փիրուզագույն զգեստ, զուցադրել է նաև իր 1,2 մլն դոլար արժողությամբ 13 կարատանոց ադամանդե մատանին։
Մայքլ Բուլոսն, իր հերթին, բարեգործական միջոցառմանը ներկայացել է սև կոստյումով և սպիտակ վերնաշապիկով։