Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյան պլազմայի հիման վրա COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը, և այն նախատեսվում է ավելացնել, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանում նոր դեղամիջոցի արտադրությունը սկսվել է, սակայն պետք է այն ավելացնել, և դրա համար, անշուշտ, պլազմա կպահանջվի։ Այն իմունոգլոբուլին է, որը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսը»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ասել է Մուրաշկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ից ապաքինված մարդկանց արյան պլազմայի հիման վրա «ԿՈՎԻԴ-գլոբուլին» դեղամիջոցի կիրառմանը: