Թուրք միլիոնատերը և նրա ռուս կինը փոխնակ մայրերի օգնությամբ 1 տարում 20 երեխայի ծնող են դարձել (լուսանկարներ)
Ռուս կինն ընդամենը 1 տարում փոխնակ մայրերի օգնությամբ 20 երեխայի մայր է դարձել, հաղորդում է The Sun-ը՝ նշելով, որ Կրիստինա Օզթուրքը չի բացառում ավելի շատ երեխաներ ունենալու հնարավորությունը։
Նշվում է, որ 23-ամյա Օզթուրքը 57-ամյա ամուսնու՝ թուրք միլիոնատեր Գալիպ Օզթուրքի հետ հանդիպել է Վրաստան կատարած այցի ժամանակ, որտեղ զբոսաշրջության և ֆինանսների ոլորտում գործունեություն ծավալող գործարարը տեղափոխվել է Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտվելու պատճառով։
Կրիստինա Օզթուրքը ծննդաբերել է մեկ անգամ՝ 17 տարեկանում, բայց նոր ամուսնությունից հետո կինը ցանկացել է մեծ ընտանիք ունենալ, ուստի 1 տարում 20 երեխա ունենալու համար դիմել է փոխնակ մայրերի օգնությանը՝ վճարելով ավելի քան 195,000 դոլար․ փոխնակ մոր օգնությամբ ամուսինների առաջին երեխան՝ Մուստաֆան, ծնվել է անցյալ տարվա մարտին։
Նշվում է, որ զույգն ունի 16 դայակ, որոնք տարեկան վճարում է 95,800 դոլար։ Երեք հարկանի առանձնատանն ապրող մեծահարուստ ընտանիքն ամեն շաբաթ օգտագործում է 20 մեծ տուփ տակդիրներ և 53 մանկական սննդի փաթեթներ։
Կրիստինա Օզթուրքը The Sun-ի հետ զրույցում հայտնել է, որ իր վեցամյա դուստրը շատ է սիրում խաղալ իր եղբայրների և քույրերի հետ, ինչպես նաև նշել է, որ ապագայում չի ծրագրում կրկին դիմել փոխնակ մայրերի օգնությանը, սակայն չի բացառում բնական ճանապարհով երեխաներ ունենալու հնարավորությունը։
«Ես պլանավորում եմ հղիանալ, բայց ոչ հիմա, քանի որ այժմ պետք է իմ երեխաների կողքին լինեմ: Դժվար է 21 երեխաների մայր լինել, երբ հղի ես»,- նշել է նա։