Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․ ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ԳՇ նախկին պետը հայտարարություններ է անում․ դա սարսափելի է։ Կարող եք հարց տալ՝ «արա, բա խի էիք դրանց ըտեղ դրել»․ պարզ պատճառով՝ ես հո չէի կարող գնալ օտար երկրից գեներալ բերել, մեր գեներալների միջից պիտի նշանակվեր։ Այս մասին Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, ես ԳՇ պետ նշանակելուց առաջ՝ 2018-ին էլ, 2020-ին էլ, խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, ասել են՝ երկու մարդ կա, որ էս պահի դրությամբ պատրաստ է լինել ԳՇ պետ։ Ես էդ երկու մարդկնաց եմ նշանակել, օդից չեմ վերցրել»,-ասաց նա՝ նշելով՝ երկուսն էլ բարձրաստիճան, փորձառու զինվորականներ են եղել։
«Ու էսօր էդ մարդիկ հայտարարություններ են անում։ Ժողովուրդ, ես խոնարհվում եմ ձեր առաջ, որովհետև էսքան սուտ որ ասել են իմ հասցեին․․․ Էն մարդը, որին ես լեյտենանտի և գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է։ Ես չէի ուզում ասել, բայց այսօր էլի առիթ կտամ, թող էլի հայտարարությոն անի․ ինչքան խոսեն, այնքան լավ․ Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու․ ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել։ Մենք այս պարտությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լսի’ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի’ անցիր. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան