Տոկիոյի Օլիմպիական խաղերի պատվանդանը կլինի վերամշակված աղբից
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են պարգևատրության արարողության համար նախատեսված պատվո պատվանդանները:
Դրանք պատրաստված են վերամշակված պլաստիկից: Շշերը և ծովից հավաքած պլաստիկե աղբն է դարձել պատվանդան, իսկ 2011 թ. երկրաշարժից ավերված շենքերի ալյումինե թափոնները՝ Օլիմպիական խորհրդանիշեր: