Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պետդեպարտամենտից հայտնում են, որ Եվրոպայի և Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-ից 13-ը կայցելի Թբիլիսի, Բաքու և Երևան:
«Ռիկորը Վրաստանում կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», - ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:
Մասնավորապես, նա նախատեսում է քննարկել «Ռուսաստանի շարունակական ագրեսիան և Վրաստանի օկուպացիան», - ասել են Պետդեպարտամենտում:
Նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ դիվանագետը կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը: