Ռազմական համալսարանների շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. shamshyan.com
Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:
Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:
Շրջանավարտներին ողջունել և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: