NBA-ում կլինի նոր չեմպիոն․ Լեյքերսը դուրս մնաց հետագա պայքարից
«Լոս Անջելես Լեյքերսին» չհաջողվեց պաշտպանել NBA-ի չեմպիոնական տիտղոսը: Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆ փուլում «Ֆենիքս Սանսի» դեմ 6-րդ խաղում կալիֆոռնիացիները պարտվեցին 100:113 հաշվով ու պարտվեցին ընդհանուր սերիայում՝ 2-4 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Դևին Բուքերն էր, ով վաստակեց 47 միավորձ: Պարտվողների կազմում 29 միավոր վաստակեց Լեբրոն Ջեյմսը: Այսպիսով, NBA-ում կլինի նոր չեմպիոն: «Ֆենիքսի» բասկետբոլիստները դուրս եկան Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպեն «Դենվեր Նագեթսին»:
Իր հերթին «Դենվեր Նագեթսը» երեկ հաղթեց «Պորտլենդին» և ընդհանուր սերիայում հաղթանակ տարավ 4-2 հաշվով՝ դուրս գալով Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ։
Այսպիսով, 2010 թվականից ի վեր առաջին անգամ NBA-ի եզրափակիչը կանցկացվի առանց առաջնության գլխավոր աստղերի՝ Սթիվեն Քարիի կամ Լեբրոն Ջեյմսի, հայտնում է StatMuse-ը: «Գոլդեն Սթեյթը», Քարիի հետ միասին, ևս չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ:
Աղբյուր` ArmSport.am