Այժմ Գեղարքունիքի շատ գյուղեր դարձել են սահմանապահ. փոխանակ զարգացման հեռանկարներ քննարկելուն մենք նախ ստիպված ենք լինելու հոգալ այդտե բնակվող մեր հայրենակիցների անվտանգության հարցերը. Սաղաթելյան
Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այժմ Գեղարքունիքի շատ գյուղեր դարձել են սահմանապահ և փոխանակ զարգացման հեռանկարներ քննարկելուն մենք նախ ստիպված ենք լինելու հոգալ այս գյուղերում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցերը։
Բայց միասին մենք կարող ենք լուծել այս խնդիրները, կարևոր է միայն, որ գիտակցենք մեզ սպասվող ընտրության ճակատագրական լինելը և բոլորս կատարենք մեր քաղաքացիական պարտականությունը»,- գրել է Սաղաթելյանը: