Սեւ ծովում՝ Սոչիի ափերին սմերչեր են սպասվում
Սոչիում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում, հաղորդում է հանգստյան քաղաքի վարչախմբի մամուլի ծառայությունը:
Օդերեւութաբանների հաղորդմամբ՝ առաջիկա երկու օրվա ընթացքում չդադարող ուժգին տեղումների հետեւանքով Սոչիի գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով անբարենպաստ ցուցանիշների:
Տարածաշրջանում ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից նշել են, որ հունիսի 4-ին եւ 5-ին Մագրի-Վեսյոլոյե հատվածում կպահպանվի ծովի վրա սմերչերի վտանգը:
Բոլոր քաղաքային ծառայությունները գործում են աշխատանքի ուժեղացված ռեժիմում: Փրկարարները խորհուրդ են տալիս քաղաքի բնակիչներին եւ հյուրերին պահպանել զգուշություն եւ ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտակայքում հանգստից: