Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ նորմալ հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին. 168.am
Ռուսաստանը պատրաստ է նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
«Պետք է նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել, մենք դա ուզում ենք, մենք դրան պատրաստ ենք ։ Հուսով ենք, որ առողջ դատողությունն, այնուամենայնիվ, կլինի գլխավոր դերակատարը որոշումների կայացման հարցում», – ասել է Պուտինը: