«Նա ինձ սովորեցրել է՝ որքան կարևոր է աշխատասիրությունը»․ Մադոննան նշել է հոր 90-ամյակը (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան նշել է իր հոր՝ Սիլվիո Չիկոնեի 90-ամյակը։ 62-ամյա երգչուհին Միչիգան նահանգի ընտանեկան խաղողի այգում տեղի ունեցած հավաքույթի լուսանկարները հրապարակել է իր սոցցանցերում, հաղորդում է Daily Mail-ը։
«Հայրս ըմբշամարտիկ է, իտալացի ներգաղթյալ, որը մեծացել է ԱՄՆ-ում և բազմաթիվ փորձությունների միջով է անցել, բայց միշտ համառորեն աշխատել է։ Նա ինձ սովորեցրել է՝ որքան կարևոր է աշխատասիրությունը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում քեզ»,- գրել է Մադոննան։
Հրապարակված լուսանկարներում երգչուհին իր 5 երեխաների՝ Լուրդես Լեոնի, Դևիդ Բանդայի, Մերսի Ջեյմսի, Ստելլայի և Էսթերի հետ է։